Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության ամենալայն համատեքստում։
Մինչև հիմա ամբողջական առումով պարզ չէ, թե ի՞նչ իրական հիմքեր կային Ղազախստանում նման իրադարձությունների ծավալման առումով, արդյո՞ք սոցիալ-տնտեսական գործոնը դրա գլխավոր պատճառներից էր, թե այն զուտ կայծի գործոն էր։
Եթե կա արտաքին ներգործություն, ապա ովքեր ե՞ն դրա մոդերատորները, որովհետև տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից եկող ազդակները իրական շահագրգիռ կողմերին դեռ չեն բացահայտում։
Չնայած որոշակի պարբերականությամբ տարբեր կայքեր, տելեգրամյան ալիքներ Ղազախստանում ընթացող իրադարձությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ փոխանցում են, սակայն զարգացումները խորքային իմաստով դեռ ամբողջական պատկեր չեն տալիս։
ՀԱՊԿ մեխանիզմների գործարկումը բավականին օպերատիվ էր, ինչը ցույց է տալիս, որ Ղազախստանում ստեղծված իրադրությունը կամ դրա պայթյունը՝ անկախ դրա դրդապատճառներից, եվրասիական տարածաշրջանում շատ ավելի ծանր հետևանքների սպառնալիք էր պարունակում։
Կրկնում եմ՝ մեծ թվով գործոններ, դերակատարներ դեռևս ամբողջությամբ ուրվագծված չեն, մեծ առումով հաշվարկված չէ նաև դրա հնարավոր ազդեցություն մեծ տարածաշրջանում, բայց ակնհայտ է, որ խորքում թեժ օջախներ կան, որոնք կարճ ժամանակում մարել չի հաջողվի։
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»
5
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян



