Ահավոր ծիծաղելի սրացումներ կան այս օրերին համացանցում. Նարինե Մանուկյան
БЛОГԱկամա մտաբերում եմ «Զակավկազկաբել» գործարանի գլխավոր ինժեներ պապիկիս պատմածները, թե ինչպես 90ականների սկզբին «պետականամետ» գործիչները թալանեցին այդ և մյուս բոլոր կարևորագույն գործարանները, քանդեցին ու էժան վաճառեցին թանկարժեք գույքն ու ստանոկները, հորս` Յուզբաշյանի ժամանակներից աշխատած ԱԱԾ սպայի պատմածները, թե ինչ քաոս սկսվեց ծառայությունում ու ինչ «կադրեր» եկան փոխարինելու իսկական որակյալ պրոֆեսիոնալներին, տատիկիս` Երևանի Կենդանաբանական Այգու 15 տարվա տնօրենի պատմածները, թե ինչպես բարձր պաշտոնների դրված «մարդիկ» չգիտեին, որ առյուծն ու վագրը միս են ուտում ...
Թե ինչպես տգետ անծագում ոչնչությունները «արդար» ձևով հարստացան, հղփացան, լողացան ու հիմա «մարդ» են համարվում... Թե ինչպես քեռուս նման փայլուն գիտնականները հեռացան երկրից, որ մարդավարի, այլ ոչ թե կիսասոված ապրեն, տասնյակ հազարավորներ...
Թե ինչպես գիտակրթական ոլորտը տոտալ կազմաքանդվեց ու բռնաբարվեց...
Ու կարդում եմ ստատուսներ` մի գովք, մի ձոն ))) Կարծում են «գեղից մարդ չկա» էլի, բանա ասենք )))
Մեղքս գալիս են, տեսնես էդ անձի պաշտամունքը, որ աղանդի նման անցնումա սերնդեսերունդ, դեռ երկարա՞ շարունակելու քայքայել մեր Հայրենիքը...
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



