Ереван, 08.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Ես այս ամենի հիմքում մեր անճարությունը և սարսափելի թուլությունն եմ տեսնում. Փաշինյանն ընդամենը գործիք է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարեսկիզբը Ղազախստանում բողոքի ակցիաներով մեկնարկեց, որի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը օգնություն խնդրեց ՀԱՊԿ գործընկերներից։ Ժամեր անց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան: Քաղաքագետ Գագիկ Համբարանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ Փաշինյանը, միգուցե, այլ տարբերակի հնարավորություն ունենար, եթե չլիներ այն իրավիճակը, որում հիմա է։

«Եթե լիներ այլ իրավիճակում, միգուցե կարողանար նույն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համապատասխան փաստարկներով ապացուցել, որ թեպետ ՀՀ-ն խիստ մտահոգ է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, բայց խնդիրը հետևյալն է. ՀՀ-ն, հաշվի առնելով նաև բարոյական նորմերը, չի կարող մասնակցել Ղազախստանում այն իշխանության փրկությանը, որն ընդամենը 2 ամիս առաջ Ադրբեջանի ղեկավարությանը շնորհավորում էր Արցախյան վերջին պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Մեծ հաշվով, եթե ՀՀ ղեկավարը կապիտուլ յանտ Նիկոլը չլիներ, այլ իրավիճակ կլիներ։ Իսկ նա հիմա բոլորին՝ թե՛ մեր ռազմավարական գործընկերոջը և թե՛ մեր թշնամիներին է ձեռնտու, որին ինչ հրամայում են՝ հլու-հնազանդ անում է։ Այն հայտարարությունները, այն ակտիվությունը, որը տեսանք, իր նախաձեռնությունը չէր։ Դրանք ՌԴ նախագահի շուրթերով նրան պարտադրված տեքստեր ու հայտարարություններ էին։ Ծիծաղելի է անգամ պատկերացնել, որ Նիկոլը ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց հանդիպում է կազմակերպում։ Իրականում ինքը լավ գիտի, որ հարց լուծող չէ, այլ ընդամենը գործիք է նույն ՌԴ նախագահի, Արևմուտքի ու թուրքերի ձեռքում»,-ասաց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանն այս իրավիճակում անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների վարքագիծը. «Մասնավորապես, Նիկոլը պայքարում է Նազարբաև-Տոկաև հակահայկական տանդեմի իշխանությունը Ղազախստանում պահելու համար, բայց, միևնույն ժամանակ, մատը մատին չի տալիս ու չի փորձում նույն ՀԱՊԿ անդամ երկրների թրքասեր ղեկավարներին պարտադրել, որ նրանք Ադրբեջանից պահանջեն դուրս բերել իրենց օկուպացիոն զորքերը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարածքներից։ Իրականում նա չի կարող մեծ քաղաքականության մեջ լինել։ Կապիտուլ յանտ ղեկավարը կարող է մանիպուլ յացիաների, կեղծիքների և ստերի միջոցով սեփական անգրագետ, քաղաքականապես անհաս հասարակությանը խաբել, բայց դրսում ինքը նույն կարգավիճակն ունի։ Այն, որ, օրինակ՝ ոչ թե Տոկաևը, այլ հենց ինքն էր զանգահարել Տոկաևին, կարևոր ցուցիչ է։ Ըստ իս, նա զանգահարել է, որովհետև դա իրեն պարտադրել է Վ. Պուտինը։ Նիկոլ Անհողը չի կարող քաղաքական գործոն լինել, ինքն ընդամենը գործիք է։ Ինքն իր կապիտուլ յանտ կարգավիճակով ուղղակիորեն կատարում է այն, ինչ իրեն ոչ թե ասում, այլ պարտադրում են»։

Քաղաքագետի խոսքով, Փաշինյանն այս դեպքում ճակատագրի հեգնանքով մասնակցում է մի գործողության, ինչն ամբողջ կյանքում քննադատել է։

«Լինելով փողոցային, լինելով փողոցով իշխանության եկած մեկը՝ նա հիմա պայքարում է ղազախստանյան փողոցայինների դեմ, որոնք փորձում էին Ղազախստանում թոթափել նազարբաևա-տոկաևյան դիկտատուրան, մինչդեռ այդ ամենի մեջ մասնակցություն ունենալը ոչ թե իր նախաձեռնությունն է, այլ պարզապես պարտադրված է։ Կան նաև կարևոր հարցեր, որոնցից մեկն այն է, թե ո՞ւմ համար է զինվոր ուղարկում, կամ ինքը պատկերացնո՞ւմ է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը Ղազախստանում բնակվող հայերի համար:Կամ՝ Ղազախստանը որևիցե զինվորականի ուղարկե՞լ է մեր օկուպացված տարածքներն իրենց եղբայրական Ադրբեջանից դեօկուպացնելու համար։ Սա, մեծ հաշվով, զավեշտ է։ Ես այս ամենի հիմքում մեր անճարությունը և սարսափելի թուլությունն եմ տեսնում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա շեշտեց, որ գլոբալ առումով Ղազախաստանում ահաբեկչական մեթոդներով գունավոր հեղափոխություն կազմակերպվեց. «Գունավոր հեղափոխությունների հետևում կանգնած ուժերը շատ լավ գիտեն, թե որտեղ ինչպես պետք է կազմակերպվեն այդ հեղափոխությունները։ Ղազախստանի բնակչությունն այնքան աղքատ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Ղազախստանում ընդամենը գազի գնի պատրվակով շատ վաղուց ձևավորված ահաբեկչական խմբավորումները գերակտիվացան։ Ղազախստանում իշխանափոխության գործընթացը տեղի է ունենում բացահայտ տեռորի, ահաբեկչության, մասսայական սպանությունների և թալանի քողի ներքո։ Ե՞վ, մեր ի՞նչ գործն է։ Ոչ վաղ անցյալում Նազարբաևը շնորհավորում էր Ադրբեջանի բռնապետին «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ։ Տոկաևն Ադրբեջանին շնորհավորում էր պատերազմում հաղթանակ տանելու մեկամյակի կապակցությամբ։ Հիմա մենք նույն Տոկաևի իշխանությունը փրկելու համար զորք ենք ուղարկում։ Ինչո՞ւ և ո՞ւմ համար ենք վտանգավոր խաղի մեջ մտնում։ Հայաստանին գլոբալ առումով Ղազախստանում իշխանափոխությունը ձեռնտու չէր, բայց մենք դրա կանխման գործընթացում ակտիվորեն մասնակցություն չպետք է ունենայինք, ինչն անում է Նիկոլը»։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացին, հատուկ բանագնացների առաջիկա հանդիպմանը։

«Իրականում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Անհողի, Հայաստանին փորձում է դնել թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ։ Թուրքիան 1993-ից ի վեր բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում։ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ի սկզբանե առաջ է տարել շանտաժային նախապայմանները։ Նախկինում՝ մինչև 2018թ. իշխանատեղափոխությունը, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ընդամենը անդրկուլիսյան բանակցություններով և լրատվական արտահոսքերով առաջարկում էին ՀՀ-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու համար Ադրբեջանին գոնե 1-2, այսպես կոչված, «օկուպացված տարածքներ» հանձնել։

Հիմա թուրքական պետությունը բացարձակ չի թաքցնում, որ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլ յացիայից հետո իրենց ախորժակն ամբողջովին փոխվել է։ Թուրքիան Հայաստանի հետ բացահայտ նախապայմաններով է խոսում։ Թուրքիայի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ Անկարան ՀՀ-ի հետ հարաբերությունները կկարգավորի, եթե Հայաստանը 4 նախապայման կատարի։ Առաջինն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու նախապայմանն է, երկրորդը՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, հաջորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչման քաղաքականությունից հրաժարումը, մյուսը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացումն է Հայաստանի կողմից, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը անխափան կապ ունենան։ Հիմա կոնկրետ պաշտոնական Անկարան նշել է, որ այդ չորս նախապայմանը կատարելուց հետո միայն կարելի է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում ակնկալել։ Հիմա հարց է առաջանում՝ Նիկոլը կատարելո՞ւ է հակահայկական շանտաժային նախապայմանները։ Եթե չի կատարելու, բանագնացներն ինչի՞ համար են, ի՞նչ են քննարկելու։

Էլ չասենք, որ ՀՀ-ն ներկայացնելու է մեկը, որը ո՛չ դիվանագետ է, ո՛չ էլ անցած ուղի ունի, մինչդեռ Թուրքիան ներկայացնում է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպանը, որը նաև բազում այլ պաշտոններ է զբաղեցրել։ Մեծ հաշվով, ՀՀ-ն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ստարտային փուլում արդեն նվաստացված ու նսեմացված կարգավիճակում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, որը Ն. Փաշինյանին պարտադրել է կապիտուլ յացիա կնքել, հանդես գալով ուժեղի դիրքերից՝ հիմա բացահայտ շանտաժներով ու նախապայմաններով է խոսում Երևանի հետ։ Ի՞նչ են քննարկելու, երբ Անկարան չի հրաժարվել իր նախապայմաններից։ Այնպես որ, ես որևիցե լավ բան չեմ ակնկալում այս ամենից։ Կարծում եմ, որ սա հայկական պետության կործանման ճանապարհ է»,- նշեց նա՝ շեշտելով, որ սա հայկական պետությունը թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ դնելու իրականացման ծրագիր է, որն իրագործվում է Ն. Փաշինյանի ու իր վարչակազմի կողմից։

«Իրականում նաև միջազգային մարտահրավերների առումով մեզ համար ամենակարևոր խնդիրը Նիկոլի անձն է։ Նա կարող է կեղծիքների, ստերի և մանիպուլ յացիաների միջոցով ՀՀ-ում պահել իշխանությունը, բայց դրսում նա որպես կապիտուլ յանտ է ընդունվում։ Իր գործողությունները՝ կապված թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործըթացի հետ, ցույց են տալիս, որ ինքն ընդամենը գործիք է աշխարհի ուժեղների ձեռքում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նսեմացված անձի հետ ի՞նչ պետք է խոսեն։

Բացի այդ, չի բացառվում, որ աշխարհի հզորները պատերազմի ժամանակ շատ տեղեկություններ են ստացել այն մասին, թե ինքն ու իր վարչակազմն ինչ քաղաքականություն են վարել։ Չի բացառվում, որ դավաճանության փաստեր ևս ունեն ու, այդ փաստերով շանտաժելով, հասնում են իրենց ուզածին։ Ամեն դեպքում, թե՛ մեր դաշնակիցները, թե՛ գործընկեր երկրներն իրենց ազգային շահերից ելնելով են գործելու։ Ո՞վ է ասել, որ նույն ՌԴ–ն կամ Ֆրանսիան անպայման պետք է պրոհայկական դիրքերից գործեն։ Իրենք լավ գիտեն՝ ինչ են անում ու ինչ սպասելիքներ ունեն։ Եթե ՀՀ իշխանությունները չեն պաշտպանում ՀՀ շահերը, որպես ի՞նչ պետք է ինչ-որ մեկը գա ու մեր շահերը պաշտպանի։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը գտնվում է մի թիմի ու մի մարդու ձեռքում, որոնք համաշխարհային հանրության մոտ ընկալվում են որպես կապիտուլ յանտների իշխանություն։ Նրանք ընկալվում են մի իշխանություն, որն իր ոչնչություն լինելը կոմպենսացնում է բուն հասարակության նկատմամբ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով ու մարդկանց բանտերը գցելով»,-եզրափակեց Գ. Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Анастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие ракПашинян: В документах по Карабаху есть детали, которые способны вызывать международные проблемыСША приостановили прием иммиграционных заявлений из 19 стран после стрельбы у Белого домаРютте: Австралия и Новая Зеландия подключились к закупкам оружия для УкраиныПроект «Россия с вами»: специальная партия гуманитарной помощи для переселенцев из Нагорного Карабаха доставлена в Эчмиадзин Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker Armenia Минфин Армении: Расходы на нужды ряда министерств было решено увеличитьТатоян: Пять уроков, которые следует извлечь из публикации документов, связанных с Арцахским конфликтомБезопасная авантюра без «парашюта». «Паст»Оформите зарплатную карту в Юнибанке — получите шанс выиграть 1 000 000 драмовEuromoney признал Америабанк лучшим банком Армении в сфере недвижимости второй год подряд Отныне не «спонтанно», а организованно. «Паст».Откуда они взяли «голубиную» технологию? «Паст».Министр обороны РА принял участие в открытии выставки «EDEX 2025» в ЕгиптеАджапахян и Галстанян выступили с заявлением: Предлагаем прекратить полномочия непокорных предстоятелейРейтинговое агентство S&P Global Ratings присвоило ЗАО «АйДи Банк» долгосрочный рейтинг «BB-» и краткосрочный рейтинг «B» со «стабильным» прогнозомЦена серебра обновила рекорд - $57,86 за унциюВ Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавший