ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքները դժվար թե ազդեն Ռուսաստանի վրա. Պեսկով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ից հնչող պատժամիջոցների սպառնալիքները դժվար թե ազդեցություն ունենան նախագահ Վլադիմիր Պուտինի թեզերով զինված ՌԴ պատվիրակության վրա անվտանգության հարցով խորհրդակցությունների ժամանակ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ The New York Times պարբերականը հոդված էր հրապարակել, որի համաձայն ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ, որոնք կարող են ազդել ողջ սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի մատակարարումների վրա:
«Նմանօրինակ մոտեցումը դժվար թե որևէ կերպ ազդեցություն ունենա մեր պատվիրակության վրա, որը գլխավորում է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և զիված է Պուտինի թեզերով, որոնք հստակորեն ձևակերպվել էին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 9-10 խորհրդակցություններ են անցկացրել Ժնևում, որի ժամանակ քննարկվել են անվտանգության հարցով Մոսկվայի առաջարկները: Բրյուսելում նախատեսվում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ Վիեննայում խորհրդակցություններ են տեղի ունենալու Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հարթակում: