Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին. հունվարի 12-ի աստղագուշակ
ЛАЙФԽոյ. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:
Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:
Ցուլ. Օրվա առաջին կեսին արժե զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:
Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը: Հնարավոր է ռոմանտիկ կապ:
Երկվորյակներ. Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:
Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:
Խեցգետին. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին` սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց փողի:
Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում` զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Ավելին՝ այստեղ