«Աշխարհը գիտի, որ Զանգեզուրը, Գոյչան, Իրևանը տվել են Հայաստանին». Ալիևը չի թաքցնում, որ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ
МЕЖДУНАРОДНОЕ«Հանուն Հարավային Կովկասում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով` եթե կողմերի միջեւ կնքվի խաղաղության պայմանագիր, ապա այն պետք է պարունակի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ կետեր։
«Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Ալիևի կարծիքով` Ադրբեջանն ավելի շատ պատճառներ ունի դա չանելու համար։
«Բոլորը լավ գիտեն, աշխարհը գիտի, որ Զանգեզուրը (ՀՀ Սյունիքի մարզ - խմբ), Գոյչան (Սևանա լիճը - խմբ), Իրևանը (ՀՀ մայրաքաղաք Երևանը - խմբ.) տվել են Հայաստանին։ Մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Չեք ուզո՞ւմ: Հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Մենք մտադիր չենք նրանցից անընդհատ խաղաղություն խնդրել։ Մենք դա անում ենք տարածաշրջանի ապագայի և պատերազմից խուսափելու համար։ Եթե չհամաձայնվեն, մենք ոչինչ չենք կորցնի, հակառակը՝ իրենք կկորցնեն»,- ասել է Ադրբեջանի նախագահը։