Երևանում սպանվել է բուքմեյքերական ընկերության աշխատակիցը
ОБЩЕСТВОԵրևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Գուդվին» բուքմեյքերական ընկերության գրասենյակներից մեկում սպանություն է տեղի ունեցել: Սպանվածը նույն գրասենյակի 28-ամյա աշխատակիցն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Առայժմ այլ մանրամասներ չենք կարող հաղորդել: Հաստատում ենք, որ հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ մեր խումբը դեպքի վայրում աշխատում է»,- ասաց Մալխասյանը:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) և 175-րդ (ավազակություն) հոդվածների հատկանիշներով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



