Հայաստանի զինված ուժերը ուրբաթ օրը դուրս կգան Ղազախստանից․ Շոյգու
МЕЖДУНАРОДНОЕՀԱՊԿ խաղաղապահ ուժերը, համաձայն ժամանակացույցի, Ղազախստանից դուրս կբերվեն մինչև հունվարի 19-ը ներառյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վաղը 14-րդ բորտով հանում ենք մեր գործընկերներ Հայաստանի, Տաջիկստանի և Բելոռուսի կողմից ներկայացված բոլոր ուժերը։ Ղրղզստանի մեր գործընկերները դուրս կգան այն հաշվարկով, որ իրենք կողքն են ու կարող են գնալ իրենց ուժերով։ Հետագա 5 օրերի ընթացքում կիրականացվի խաղաղապահ ուժերի ամբողջական դուրս բերումը, պահպանվող օբյեկտները հանձնելով ղազախական ուժային կառույցներին։ Ծրագրում ենք ամբողջ աշխատանքն ավարտել ամսի 19-ին»,-ասել է Շոյգուն։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



