ՀԱՊԿ հայ խաղաղապահները լքել են Ղազախստանը
ПОЛИТИКАՀԱՊԿ հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարում էին Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ Ալմաթիի օդանավակայանում, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ հայ, բելառուս եւ տաջիկ խաղաղապահների՝ տուն վերադարձի համար գործարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահներն ինքնուրույն կուղեւորվեն մշտական տեղակայման կետ կանոնավոր տեխնիկայով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



