«Մենք կողմ ենք սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ստեղծմանը». Լավրովը խոստացել է այս հարցով Հայաստանի առաջարկները փոխանցել Ադրբեջանին
ПОЛИТИКАՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկին:
«Այդ հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին, դա երկկողմ հարց է, որը մենք արդեն մեկ տարի է առաջարկում են սկսել մշակել»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի Հայաստանի առաջարկները երկու երկրի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին:
«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը գործարկվի հնարավորինս շուտ»,- հավելել է դիվանագետը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



