Ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել ցուցարարների դեմ. Օսիպյան
ОБЩЕСТВОՀայաստանի ոստիկանությունը դեռ մտադիր չէ որեւէ քայլ կատարել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Նա հույս է հայտնել, որ բողոքի ակցիայի մասնակիցները չեն փակի այլ կենտրոնական փողոցներ, մասնավորապես՝ Մաշտոցի պողոտան։ «Չեմ կարծում, թե կփակեն, մեր ժողովուրդը գիտակից է»։
Նա նաեւ նշել է, թե վերջին օրերին գրանցված սադրանքների դեպքերը լուրջ չեն եղել։ Ըստ Օսիպյանի, այժմ Բաղրամյան պողոտայում 3 հազար մարդ կա։
Ցուցարարների գնահատականներով, մասնակիցների թիվն ավելին է մի քանի անգամ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



