Յանուկովիչը մտադիր է վերականգնվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայց է ներկայացրել Գերագույն Ռադայի դեմ։ Քաղաքական գործիչը պնդում է, որ խորհրդարանը չի կարող իրեն զրկել նախագահի կոչումից այլ կերպ, քան իմպիչմենտի միջոցով։ Այս մասին ասել է Սահմանադրական դատարանում Ռադայի ներկայացուցիչ Օլգա Սովգիրյան։
Ավելի վաղ Յանուկովիչի ներկայացուցիչ Յուրի Կիրասիրը հայտնել էր, որ Ուկրաինայի նախկին առաջնորդը հայց է ներկայացրել Կիևի շրջանային վարչական դատարան, որով վիճարկում է Գերագույն Ռադայի՝ 2014 թվականին իրեն պետության ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշման օրինականությունը։
«Յանուկովիչ Վ.Ֆ.-ն հերթական հայցն է ներկայացրել Գերագույն Ռադայի դեմ, որով նա պահանջում է ճանաչել Գերագույն Ռադայի լիազորությունների բացակայությունը՝ իրեն հեռացնելու Ուկրաինայի նախագահի պաշտոնից»,- գրում է Սովգիրյան Telegram-ի իր ալիքում։