Փաշինյանի որոշմամբ` Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
ПОЛИТИКАԵրկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի։ Այսօր նման որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կլինի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Խմբում ներգրավված կլինեն նաև ՏԿԵ նախարարությունից, վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադ Ասատրյանը և այլ անձինք։
Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է եռամսյա պարբերականությամբ վարչապետին տեղեկություններ ներկայացնի կատարած աշխատանքների վերաբերյալ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



