Տոնական դիզայն` ուտելիքին
ЛАЙФԱմանորի գիշերը մեր արտաքինին ու բնակարանին տոնական տեսք հաղորդելուց բացի ոչ պակաս կարևոր է ամանորյա տոնական ձևավորում տալ նաև սեղանին, ինչի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է:
Իսկ ի՞նչ կասեք ուտելիքների մասին: Ստորև ներկայացնում ենք ամանորյա դիզայնով ուտելիքների ձևավորման տարբերակներ, որոնք կարող եք պատրաստել ինքնուրույն՝ զարկ տալով ձեր երևակայությանը:
Եվ այսպես՝ խմորից քաղցր Ձմեռ պապ: Անհրաժեշտ է՝ այլուր, ձու, մարգարին, մածուն կամ թթվասեր, շաքարավազ:

Թխվածքաբլիթից տնակ: Անհրաժեշտ է՝ այլուր, շաքարավազ, կակաո, ձու, մարգարին, քաղցր կրեմ, շաքարի փոշի:


Մրգային տոնածառ: Անհրաժեշտ բաղադրատոմսերը՝ նկարում:


Ձմեռ պապիկներով տորթ: Պատրաստման եղանակը՝ դասական տորթի բաղադրատոմս, ելակ, քաղցր կրեմ:

Կոն-տոնածառ: Ձեզ պետք է՝ այլուր, ձու, մարգարին, շաքարավազ, փշրած գետնանուշ, կարմիր գույնի մուրաբա, կրեմ:

Աղցան Ձմեռ պապ: Բաղադրատոմսը՝ ցանկացած տեսակի աղցան՝ վրան քերած պանիր, ձու, ձիթապտուղ, տոմատի մածուկ:

Պինգվիններ: Անհրաժեշտ է՝ ձիթապտուղ, կաթնաշոռ, կարմիր պղպեղ կամ լոլիկ, գազար:

Պանրով տոնածառ: Այստեղ պետք է՝ խնձոր, հոլանդական պանիր

Տոնածառ-կեքս: Անհրաժեշտ է՝ կեքսեր, ելակ, կանաչ կրեմ:

Շուշան Շատիկյան



