Սպիտակ տանը նշել են, թե երբ տեղի կունենա Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա տեղի կունենա 2022 թվականի հունվարի կեսերից-փետրվարին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել հենց այդ ժամանակ և կարող է «նման ներխուժման պատրվակ կեղծել»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում կարող են օգնել ուկրաինական կողմին՝ զորավարժություններ անցկացնելով ՆԱՏՕ-ի երկրներում։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



