Ռուս խաղաղապահները ևս մեկնել են Ղազախստանից․ ՌԴ ՊՆ
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել ԲՏԱ օդանավի մեջ և օդ բարձրացել Ալմաթիից։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանելուց հետո ստորաբաժանումները երթ կկատարեն դեպի իրենց մշտական տեղակայման կետերը:
Նշենք, որ հունվարի 14-ին, ավարտելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները Ռուսաստանի օդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձան հայրենիք։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
3
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
4
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
5
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян



