ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հետ սահմանին կանցկացնի թմրամիջոցների դեմ պայքարի գործողություններ. Զաս
МЕЖДУНАРОДНОЕՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-24»-ի տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունեն՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար:
«Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են։ Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին։ Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորվում»,-նշել է Զասը:
Նա հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում, ինչպես նաև հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները: