Դեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



