Արտակարգ իրավիճակ` Արագածոտնի մարզում. գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 15-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ գայլերի ձեռքը կրակն են ընկել:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ:
«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:
Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար», նշել են գյուղի բնակիչները:

1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



