Ռուս խաղաղապահները 1 օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Արցախ և հակառակ ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕՌուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 մեքենայի և մոտ 2000 մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Զինծառայողները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման ամբողջ գծի երկայնքով և Լաչինի միջանցքի բոլոր 27 դիտակետերում։
Ռուսական խաղաղապահ զորկազմի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին փոքր զինատեսակներից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շուրջբոլոր հսկողություն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։