Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․ Նաիրի Հոխիկյան

БЛОГ

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ո՞վ է Ռուբեն Ռուբինյանը․

Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ-ում ելույթի ժամանակ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ով նաև հայ-թուրքական հանձնախմբում համակարգում է հայկական կողմի աշխատանքը, սպառնաց, թե այլևս համբերատար չի լինի նրանց նկատմամբ, ովքեր իրեն կանվանեն թուրքական ազդեցության գործակալ։

Նախ՝ գիտի՞ արդյոք Ռուբենը, թե ինչ է նշանակում «ազդեցության գործակալ» տերմինը։ 2018-ի աշնանը, երբ այն ժամանակվա փոխնախարարներից մեկի առաջարկով Երևանի «Շերեփ» ռեստորանում հանդիպեցի այն ժամանակ ԱԳՆ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ, կարճ զրույցի ընթացքում հասկացա, որ գաղափար չունի, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, չգիտեր, թե ինչ է «ժողովրդական դիվանագիտությունը (soft diplomacy), որը քաղաքագիտության ֆակուլտետի յուրաքանչյուր առաջին կուրսեցվի լավ գիտի։ Դա Ռուբենի հետ իմ առաջին ու վերջին հանդիպումն էր։ Իմաստ չուներ էլի հանդիպել, թեպետ ոգևորությամբ իր հեռախոսի համարը տվեց, որ խոսենք։ Այսօր էլ կասկածում եմ, թե նա գիտի՝ ինչ է ազդեցության գործակալի իմաստը, ինչպես որ չգիտի, թե ինքը ինչպես է հայտնվել թուրքական ազդեցության գոտում։

Ազդեցության գործակալ բառն առաջացել է դեռևս 20-րդ դարի կեսերին՝ սառը պատերազմի ժամանակ, երբ ԽՍՀՄ և ԱՄՆ հատուկ ծառայությունները բարեկամանում ու իրենց ազդեցությանն էին ենթարկում միմյանց պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական ու մշակույթի գործիչներին, լրագրողներին։ Սրանք էլ, սկզբնական շրջանում, ոչինչ չհասկանալով, իրենց կամքից անկախ, իրենց երկրում քարոզում են հակառակ կողմի արժեքները։ Ժամանակի ընթացքում նրանք այնքան են տարվում մյուս երկրով, որ իրենց գործողությունները համակարգում են հենց այդ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Այսինքն՝ ազդեցության գործակալը վերածվում է իրական, մտածված գործակալի։

Հիմա վերադառնանք Ռուբեն Ռուբինյանին։ 1990 թվականի մարտի 8-ին ծնված այս տղան ԵՊՀ-ն ավարտելուց անմիջապես հետո՝ 2011-ին հատուկ ծրագրով տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, սովորել այնտեղ մեկ տարի, իսկ 2012-ին նույնպիսի հատուկ ծրագրով սովորել Լեհաստանում։

2017-ին Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղափոխվել է Թուրքիա և ուշադրություն դարձրեք, «փորձի փոխանակման նախագծի» շրջանակում հետազոտություն իրականացրել Ստամբուլի «Սաբանջը» համալսարանում։

Երկու խոսք թուրքական «Սաբանջը» համալսարանի մասին։ Այս բուհի հիմնադիրը թուրք ազգայնական գործարար Հաջը Օմերն է, ով 1934 թվականին Քեմալ Աթաթուրքի խորհրդով ընտրել է Սաբանջը ազգանունը և նուն Աթաթուրքի օգնությամբ տիրացել Ադանայի հայերի անհատական ու եկեղեցապատկան ունեցվածքին՝ ընդհանուր առմամբ՝ 100 մլրդ դոլար։ Այս թուրքի զավակները քարոզչական կրթության նպատակներով 1994 թվականին հիմնել են «Սաբանջը» համալսարանը՝ այնտեղ աշխատելով հիմնականում օտարերկրացի ուսանողների հետ՝ ուղեղների լվացման, ազդեցության գործակալ դարձնելու համար։ Թուրքական այդ բուհի դասախոսների մեջ շատ են Թուրքիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։

Ռուբեն Ռուբինյանը 2017-2018 թվականներին հետազոտություն է արել հենց «Սաբանջը» համալսարանում և Հայաստան է վերադարձել 2018-ի ապրիլյան հանրահավաքների օրերին։ Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի Գյումրի-Երևան քայլերթը և արագաչափեր փակելու արդյունավետությունը առաջին անգամ փորձարկվել է 2017-ի հուլիսին նույն Թուրքիայում՝ Անկարա-Ստամբուլ քայլերթով։

Ռուբեն Ռուբինյանի սիրելի թուրքական «Սաբանջը» համալսարանում գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) էլ հենց մշակվել է «ՀԿ-ների դերի բարձրացման և նրանց միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու նախագիծը»։ Նույն Ռուբենը հենց «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC) եղել 1 տարի։

Հիմա հռետորական հարց։ Ռուբեն Ռուբինյանը բրիտանական կամ թուրքական ազդեցության գործակա՞լ է։ Այդ տղան սպառնում է, թե չկա մեկը, ով կկարողանա իր դիմաց ասել իր մասին նման բան։ Ես կարող եմ»։

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира