Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայ-թուրքական «գործընթացի» մեկնարկը և աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։ Հասկանալի է՝ այստեղ շատ կարևոր է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանը վերջնականապես չկորցնի իր դեմքը, բայց դժվար է ակնկալել, թե ՀՀ ներկայիս իշխանություններն ընդհանրապես ի վիճակի են արժանապատվության դիրքերից հանդես գալ։ Այս համատեքստում հատկանշական է, որ Մոսկվայում հանդիպման եկած հայկական պատվիրակության մեքենայի վրա ՀՀ դրոշը բացակայում էր, այն դեպքում, երբ թուրքական պատվիրակության մեքենայի վրա իրենց դրոշը դրված էր։

Երեկ Ռուբեն Ռուբինյանն ինչ-որ պարզաբանումներ տվեց, թե իբր Թուրքիայի ներկայացուցիչը ՌԴ-ում այդ երկրի դեսպանի մեքենայով է եղել, դրա համար է մեքենայի վրա եղել Թուրքիայի դրոշը, և այլն, սակայն, միևնույնն է, իրականությունից հեռու չես փախչի: Այս ամենը կարող է մանրուք թվալ, սակայն դիվանագիտության մեջ մանրուքներ չկան։ Եվ յուրաքանչյուր արարողակարգային նրբություն իր նշանակությունն ու ուղերձներն ունի, որոնք պետք է հաշվի առնել։ Եվ եթե Հայաստանի ու Թուրքիայի պատվիրակների մեկուկես ժամ տևած բանակցություններից հետո կողմերը գրեթե նույնաբովանդակ հայտարարություններ կատարեցին, ապա դա դեռևս չի նշանակում, թե արդեն դրական միտում է նկատվում, ինչպես որ ցանկանում են ներկայացնել որոշ իշխանական շրջանակներ։ Նախ՝ նկատի ունենանք, որ սա առաջին հանդիպումն էր։ Եվ այն, ըստ երևութին, ճանաչողական բնույթ է կրել, որի ժամանակ դիվանագիտական ներկայացուցիչները ծանոթացել են միմյանց հետ և նախքան բովանդակային հարցերի շոշափումը ճշգրտել հաջորդ հանդիպման անցկացման վայրի, ժամանակացույցի և այլ արարողակարգային հարցեր։

Ուստի միամտություն է կարծել, որ եթե առաջին հանդիպումը դրական մթնոլորտում է անցել, ապա բանակցությունների ընթացքում Թուրքիան նախապայմաններ առաջ չի քաշելու։ Ու փորձագիտական շրջանակները պատահական չեն համարում, որ պատվիրակների հանդիպումից օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտարարեց, թե Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն հայկական կողմից 4 նախապայման կատարելու դեպքում։ Մյուս կողմից՝ Էրդողանն այս իրավիճակում ընդգծում է, թե Հայաստանը պետք է դրական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ։ Երկու երկրների պատվիրակների հանդիպումից առաջ այսպիսի հայտարարությունների միջոցով թուրքական կողմը ուղերձ է հղում, որ իրենք, միևնույնն է, առաջնորդվելու են նախապայմանային տրամաբանությամբ։

Հիշենք, որ նախկինում ևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երեք փորձ է տեղի ունեցել, և, որպես կանոն, թուրքական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Իսկ հիմա արդեն կարելի է պատկերացնել, որ երբ Հայաստանը պատերազմում պարտվել է, և հայկական դիրքերը թուլացած են, թուրքական պատվիրակն ինչպիսի նախապայմանների շարք կարող է առաջ քաշել։ Դեռ ավելին՝ Անկարան փորձելու է բանակցությունների ընթացքում ամբողջ ուժով ճնշել Երևանին։ Հենց դրանով է պայմանավորված թուրքական կողմի շահագրգռվածությունն այն հարցում, որ դիվանագիտական շփումների գործընթացը տեղի ունենա առանց միջնորդ պետության։ Այս հանգամանքն Անկարան օգտագործելու է նաև Արցախյան հիմնահարցում ներազդեցություն ձեռք բերելու համար, որի համատեքստում իրենց գլխավոր նպատակն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն աշխատանքը չվերսկսի։

Եվ պատահական չէ, որ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, թե Մինսկի խումբը չի կարողանում լուծել Արցախյան հիմնահարցը, իսկ Ալիևը համանախագահներին «թոշակի» է ուղարկում՝ հայտարարելով, թե թույլ չի տալու, որ Արցախի հարցով զբաղվեն։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի նպատակներից մեկը «3+2» համագործակցության ձևաչափի ներքո իր դիրքերը Հարավային Կովկասում ուժեղացնելը, ապա Միջին Ասիա սողոսկելն է։ Շատ ուշագրավ է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու իրողությունը թուրքական և ադրբեջանական մամուլում բավական ծանր էին տանում։ Եվ այդ ֆոնին պաշտոնական Անկարան նախաձեռնեց Թուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների արտակարգ նիստը Ղազախստանի իրավիճակի թեմայով։ Միևնույն ժամանակ, Էրդողանի խորհրդական Իհսան Շեները նշեց, թե Ղազախստանը կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին և, ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը, ընդգծեց, թե Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել։

Իսկ «Ծովային և գլոբալ ռազմավարությունների ուսումնասիրության թուրքական կենտրոնի» նախագահ, ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարեց, որ անհապաղ անհրաժեշտ է կազմավորել «Թուրանական բանակ»։ Այսպիսի հայտարարությունները ցույց են տալիս Թուրքիայի թաքնված մտադրությունները։ Ճիշտ է՝ որոշ հարցերում Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են, բայց ռազմավարական առումով այս երկրները մնալու են որպես տարածաշրջանում գլխավոր մրցակիցները, որոնք պատկանում են տարբեր ռազմաքաղաքական դաշինքների։

Ու այս համատեքստում պատահական չէ, որ Թուրքիան դիրքավորվել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվի, ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանը խրվի հակամարտության մեջ, և ինքը ՌԴ-Արևմուտք հակամարտությունն օգտագործի Հարավային Կովկասում, Սիրիայում և Միջին Ասիայում ակտիվ միջամտություն ունենալու և Ռուսաստանին դուրս մղելու համար։ Այնպես որ, թուրքական ճնշմանը դիմագրավելու նպատակով հայկական կողմն ակտիվորեն պետք է աշխատի Ռուսաստանի հետ՝ ցույց տալով Անկարայի ազդեցության ընդլայնումից եկող վտանգները, և թուրք-ադրբեջանական օրակարգին հակադրելու համար ստանա ռուսական կողմի գործուն աջակցությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики