Բրյուսելում ձերբակալել են եւս մեկին, որը կասկածվում Է Փարիզի ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելի ոստիկանությունը ձերբակալել Է եւս մի մարդու, թվով իններորդին, որը կասկածվում Է այս տարվա նոյեմբերին Փարիզում իսլամիստների կողմից կատարված հարձակումներին մասնակցելու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշել են համերկրային դատախազության ներկայացուցիչները, ձերբակալությունը տեղի Է ունեցել այս շաբաթվա սկզբին, բայց դրա մասին չԷր հաղորդվում, որպեսզի չկորցնեն ձերբակալվածի հնարավոր հանցակիցներին:
Անցած երկուշաբթի երկու առանձին ստուգայցերի ընթացքում բելգիացի ոստիկանները ձերբակալել Էին երկու մարդու:
Ոստիկանությունը դեռեւս որոնում Է հիմնական կասկածյալին՝ Սալահ Աբդեսլամին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 130 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 300 քաղաքացիներ: Հարձակման պատասխանատվությունն սստանձնել Է իրեն «Իսլամական պետություն» հորջորջող ծայրահեղական խմբավորումը:



