Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսին կրակել են Տիխուանայի իր տան դիմաց: Այս մասին հայտնում է տեղի Cadena Noticias պարբերականը, որում նա աշխատում էր:
Մարգարիտո Մարտինես Էսկիվելը ոստիկանական քրոնիկոնի լրագրող էր Տիխուանայից: Նրա ուղղությամբ կրակ են արձակել հունվարի 17-ի առավոտյան, երբ դուրս էր գալիս տանից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն պաշտոնական վարկածներ դեռևս չկան:
Մարտինեսը համագործակցել է տեղի և միջազգային պարբերականների հետ որպես հեղինակ և լուսանկարիչ, որը կենտրոնանում էր տարածաշրջանային հանցավորության թեմայում:
2021 թվականին Մեքսիկայում 7 լրագրող է սպանվել, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների շրջանում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



