ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ամերիկյան պարբերականի լուրն Ուկրաինայից ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների դուրս բերման մասին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը մոտ 50 մարդ է դուրս բերել Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից: Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա խոսքով՝ դուրս գալուն պատրաստվում են նաև Ուկրաինայի տարածքում գտնվող երկու այլ հյուպատոսությունների աշխատակիցներ: Դեռևս հայտնի չէ, թե ինչով է պայմանավորված տարհանումը:
Ինչպես պնդում է ամերիկյան պարբերականի աղբյուրը, հունվարի 5-ին Ուկրաինայից հեռացել է 18 մարդ, հիմնականում ռուս դիվանագետների կանայք և երեխաները: Դրանից հետո մոտ 30 մարդ է դուրս եկել Կիևից և Լվովից:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



