Ավելի քան 20 մարդ զոհ Է դարձել Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժին
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի Բադգիս արեւմտյան նահանգում 22 մարդ է զոհվել երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հաղորդել է «Բախթար» պետական լրատվական գործակալությունը:
«Բադգիս արեւմտյան նահանգում այսօրվա երկրաշարժի հետեւանքով զոհվել է 22 մարդ, չորս հոգի վերքեր են ստացել: Զոհերի մեծամասնությունը գտնվում է Ղադիս գավառում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտոնատար անձինք ասում են, որ դա նախնական թիվն է, որը կարող է փոխվել: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տեղեկատվությունների համաձայն, հունվարի 17-ին Աֆղանստանի արեւմուտքում UTC-ի ժամանակով 11:40-ին կամ տեղական ժամանակով 16:10-ին (Երեւանի ժամանակով 15:40-ին) տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի Էպիկենտրոնն ընկած է Քալայի-Նաու քաղաքից՝ Բադգիսի նահանգի վարչական կենտրոնից, մոտավորապես 40 կիլոմետր դեպի արեւելք եւ Թուրքմենստանից 70 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած հեռավորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: