ՀԱՊԿ հեռանալուց հետո Ղազախստան են ժամանել ամերիկացի զինվորականներն ու ԿՀՎ աշխատակիցները
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանից ռուսական զինվորականների մի մասի դուրս բերումից հետո այդ երկիր են ժամանել ամերիկացի մասնագետները։ Ռազմական փորձագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են ղազախական իշխանությունները թույլ տվել, որպեսզի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները մուտք գործեն ղազախական պետության տարածք։
Ըստ ptoday.ru կայքի փոխանցման, Ալմաթի է ժամանել ամերիկյան հատուկ օդանավ, բերելով ամերիկացի զինվորականներին եւ ԿՀՎ աշխատակիցներին։ Մասնագետների մի մասն ասում են, որ ամերիկացիները եկել են Ղազախստանում իրենց ունեցած գաղտնի լաբորատորիայի պահպանությունն ապահովելու համար։ Մյուս կարծիքի համաձայն, ամերիկացի մասնագետները կօգնեն ղազախական իշխանություններին պարզել, թե ով է կանգնած պետական հեղաշրջման փորձի հետեւում։ Կան նաեւ խոսակցություններ, որ ամերիկացի զինվորականները կտեղակայվեն Ղազախստանում մշտական հիմունքներով։
Պաշտոնապես, սակայն, ղազախական իշխանությունները ամերիկացի զինվորականների եւ հետախույզների ժամանումը որեւէ կերպ չեն մեկնաբանում։ NetEase-ը գրում է, որ ամերիկացի զինվորականներն ու հետախույզները Ղազախստան ժամանել են Վրաստանից՝ ոչ մեծ բիզնես-ջեթով, որը պատկանել է Phoenix Airlines-ին։
Լրագրողները նշում են, որ պաշտոնական վարկածը ԱՄՆ քաղաքացիների տարհանումն է, սակայն որեւէ տարհանում գործնականում չի եղել, իսկ ժամանածները տեսադաշտից անհետացել են։ Հնարավոր է, որ ամերիկացիները փորձեն օգտվել ստեղծված քաոսից, որպեսզի նվազեցնեն Ղազախստանում Ռուսաստանի ազդեցությունը։