Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Շիրակի մարզպետը թերացող համայնքապետերին հորդորեց ավելի ակտիվ աշխատել

ПОЛИТИКА

Շիրակի մարզի համայնքապետերը դեկտեմբերի 24-ին` մարզային խորհրդի այս տարվա վերջին նիստի ժամանակ, քննարկեցին 2015 թվականին կատարված ու թերի ծրագրերը:

Առաջինը վիճակագրությունը ներկայացնելու հնարավորություն ստացած մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ մարզի սեփական եկամուտների հավաքագրման վերջնական ցուցանիշներն ամփոփելու համար ժամանակ դեռ կա, սակայն այս պահի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմետ, նվազում  է արձանագրվել: Դեկտեմբերի 23-ի դրությամբ մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները կատարել են 90,8 տոկոսով, ինչը 5,4 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից: Ինչպես միշտ, այս անգամ ևս բարձր ցուցանիշ արձանագրում են մարզի քաղաքային համայնքները, իսկ թերացումը հիմնականում Ամասիայի տարածաշրջանի համայնքներինն է:

Մարզը  քաղաքաշինության ոլորտում անցած տարի ձեռքբերումներ է ունեցել. իրականացվել են ինչպես հրատապ, անօթևանների խնդրի լուծմանն ուղղված «Բնականարանի գնման վկայագիր» ծրագրերը, մշակութային, առողջապահական օբյեկտների վերանորոգման, փողոցաշինական, ջրագծերի կառուցման ու գազաֆիկացման աշխատանքներ: Կատարված աշխատանքների առյուծի բաժինն իրականացվել է պետական միջոցների հաշվին, սակայն ծրագրեր են իրականացվել նաև Սոցիալական ներդրումների հիմնադրամի և տարբեր բարեգործական կազմակերպությունների կողմից:

Հաջորդ՝ 2016 թվականին նախատեսված ծրագրերից մարզում ամենաառաջնայինը անօթևանության խնդրի լուծման «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի երկրորդ փուլն է, ապա Ախուրյանի բնակելիների շինարարությունը և Գյումրիում հատկացրած 23 մլն եվրո գումարի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները: Կշարունակվեն նաև 2015 թվականին թերի մնացած քաղաքաշինական ծրագրերը:

Գյուղատնտեսության ոլորտում ևս դրական տեղաշարժ արձանագրվել է միայն 6 տոկոսով, ավելացել են ցանքատարածությունները, իսկ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունում իրականացվող սերմնարտադրության ու սերմնաբուծության ծրագրի շնորհիվ մարզում աճեցվող հացահատիկը որակական առումով աննախադեպ և, ինչպես նիստի ժամանակ նշեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը,  մարզում արտադրվող բարձրորակ սերմնացուի շնորհիվ հանրապետության մյուս մարզերին ևս մատակարարվում է բարձրորակ սերմնացու:

Նիստի վերջում Շիրակի մարզպետը, անդրադառնալով 2015 թվականին կատարված աշխատանքներին և ընդհանարապես մարզի համայնքների թերացումներին, համայնքապետերին հորդորեց «նամուսով» աշխատել: «Ուզում եմ պարտավորեցնել՝ մի քիչ նամուսով ու լուրջ մոտենալ աշխատանքներին: Մարզում կան լավ աշխատող համայնքներ, որոնք, օրինակ, սեփական եկամուտների հավաքագրման 100 տոկոս ցուցանիշ են արձանագրել, բայց կան նաև այնպիսի համայնքներ, որոնք 26-30 տոկոս են կատարել իրենց աշխատանքը, այսինք`  ոչ մի բան չեն արել: Ժամանակ կա և կարելի է շտկել այս վիճակը: Եթե Գյումրիի հաշվի ն մարզում լավ ցուցանիշներ կարող ենք ունենալ, ապա, օրինակ, Ամասիայի տարածաշրջանի համայնքները ասես «ճահիճ» լինեն, ինչքն էլ ուզում ենք քաշել՝ ճահիճից դուրս չենք գալիս»,-նշեց Ֆելիս Ցոլակյանը՝ կարևորելով 2016 թվականի ծրագրերը: Դրանցից նա առանձնացրեց ՀՀ կառավարության կողմից Գյումրիին տրամադրած 23 մլն եվրոյի վարկի, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման և Վարդան Սերմաքեշի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հեռանկարային են և իրենց դրական արդյունքը կունենան նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Մարզխորհրդի նիստի ավարտին «Բագրատունյաց ասպետ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մարգարյանը կազմակերպության անունից Շիրակի մարզպետին շնորհեց «Բագրատունյաց ասպետ» մեդալ:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%