Բեռլինի կենտրոնը ցանկանում են ավտոմեքենաներից ազատ գոտի դարձնել
МЕЖДУНАРОДНОЕՏեղի ակտիվիստների ջանքերով գերմանական մայրաքաղաքը շուտով կարող է դառնալ ավտոմեքենաներից ազատ ամենամեծ գոտին ունեցող քաղաքը ողջ աշխարհում:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, Volksentscheid Berlin Autofrei (Ժողովրդական հանրաքվե՝ հանուն առանց մեքենաների Բեռլինի) խմբի խնդրագիրը, որը հրապարակվել է 2020 թվականի ապրիլին, վաղուց արդեն 50 000 ստորագրություն է հավաքել, և այժմ այդ միտքը դիտարկում են Բեռլինի Սենատում, որը պետք է որոշում կայացնի փետրվարին:
Եթե այն դրական լինի, հենց քաղաքի կենտրոնում պետք է ավտոմեքենաներից զերծ գոտի հայտնվի՝ 88 քառ. կմ մակերեսով:
Որպես առանց մեքենաների գոտու սահման առաջարկել են համարել Բեռլին-Ռինգբան շրջանաձև երկաթուղային ճանապարհը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



