Բրիտանական զույգը 67 հազար դոլար Է ծախսել սատկած շանը կլոնավորելու համար
МЕЖДУНАРОДНОЕՅորքշիրի կոմսությունից ամուսինների զույգը Մեծ Բրիտանիայում կդառնա առաջինը, որը կունենա կլոնավորված շան ձագեր, որոնք բուծվել են գենետիկական նյութերի հիմքի վրա: Դրանք նրանց շան մարմնից ստացվել են նրա սատկելուց 12 ժամ հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդվում Է Telegraph թերթի կայքում :
Լարա Ժակը եւ նրա ամուսինը՝ Ռիչարդ Ռեմդեն, ինը տարի Դիլան անունով բոքսյոր շուն են պահել, որն այս տարվա ամռանը սատկել Է ուղեղի անբուժելի ուռուցքի եւ դրա հետ կապված ինֆարկտի հետեւանքով:
Ամուսինները որոշել են դիմել կենսատեխնոլոգիական ուսումնասիրությունների Sooam հարավկորեական հայտնի ֆոնդի օգնությանը, որն արդեն գրեթե տասը տարի զբաղվում Է կենդանիների առեւտրային պատճենաբուծմամբ: Այդ ժամանակաշրջանում ընկերության մասնագետները բուծել են 700-ից ավելի կլոնավորված շներ եւ տասնյակ այլ կենդանիներ:
Կլոնավորման ընթացակարգը բրիտանական զույգի վրա նստել Է 67 հազար ֆունտ, ինչն ավելի թանկ Է, քան սովորաբար արժեն Sooam-ի կլոնավորման ծառայությունները: Դա կապված Է նյութի վատ պահպանվածության եւ այն բանի հետ, որ գիտնականները հարկադրված են եղել մի քանի անգամ գենետիկական նյութ կորզել շան բջիջներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



