Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյան
ПОЛИТИКАՀայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու Արցախի կորուստների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։
«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ, թե ինչպե”ս պետք է վերադարձվեն` մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։
«Ելքը տեսնում ենք այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս ամեն ինչը, որը տեղի է ունեցել, դատավճիռ չէ: Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,- ընդգծեց Սաղաթելյանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



