Զախարովան Կիևի գործողությունները Դոնբասում համեմատել է Բրեյվիկի հանցագործությունների հետ
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի հարավարևելյան շրջանում Կիևի գործողությունները համեմատել է նորվեգացի աջակողմյան ծայրահեղական Անդերս Բրեյվիկի հանցագործությունների հետ:
«Արևմուտքում չեն տեսնում, որ այդպիսի «Բրեյվիկներ» Ուկրաինայում գումարտակներով են շրջում, և նրանք ոչ թե 77 մարդու են սպանում և վիրավորում 150-ի սարսափից քարացած աշխարհի աչքի առաջ, այլ դա անում են արտասահմանի և արևմտյան համայնքի կողմից անտեսանելիության ծածկի տակ: Եվ այն դժոխքը, որը նրան ստեղծում են երկրի հարավարևելքում, ոչնչով չի տարբերվում Բրեյվիկի կատարած հանցագործությունների սարսափից»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դիվանագետը:
Զախարովան կարծիք է հայտնել, որ ուկրաինացի ռադիկալները, ինչպես և Բրեյվիկը աջակցում են նացիզմի գաղափարներին, ինչին արևմուտքում ուշադրություն չեն դարձնում: