Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Վարդան Տողանյանին
ПОЛИТИКАՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Վարդան Տողանյանին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը:

Բարեկամության շքանշան
Տողանյանը Բարեկամության շքանշանով է պարգևատրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Պետական պարգևը շնորհվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին (19 հունվարի, 2022թ). Մոսկվա
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



