Միրզոյանը պատմել է, թե ինչ է խոսել Չավուշօղլուի հետ
МЕЖДУНАРОДНОЕԱյսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատմել է, թե ինչ են խոսել Թուրքիայի ԱԳ նախարար Ստոկհոլմում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։
«Մենք հանդիպել են ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, ինչպես ընդունված է, այլ ուղղակի մի սրահից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, միասին քայլել ենք։ Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես.
-Բարև ձեզ։
-Բարև ձեզ։
- Ուրախ եմ ծանոթանալ։
- Ուրախ եմ ծանոթանալ։
-Մենք տրամադրված ենք կարգավորման։
-Մենք էլ ենք տրամադրված կարգավորման։ Կնշանակենք ներկայացուցիչ։
- Հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,– ասաց Միրզոյանը։
«Կարծում եմ` սա լավ խոսակցություն է, պաշտոնական հանդիպում չէ, բայց հանդիպում է, և ազդակներն էլ, կարծես թե, դրական են»,– նշեց նախարարը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



