Ռուսաստանի բնակիչների գրեթե 75 տոկոսը տարվա քաղաքական գործիչ Է համարում Պուտինին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանցիների գրեթե երեք քառորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում Է տարվա քաղաքական գործիչ, երկրորդ տեղում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Է: Այս տվյալները ներկայացրել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Տարվա քաղաքական գործիչը ռուսաստանցիների համար մնում Է Վլադիմիր Պուտինը, նրա անունը նշել Է հարցման մասնակիցների 74 տոկոսը: Նրան մեծ տարբերությամբ հաջորդում են Սերգեյ Լավրովը (13 տոկոս), Դմիտրի Մեդվեդեւը (5 տոկոս), Սերգեյ Շոյգուն (5 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (4 տոկոս)»,-ասել Է նա լրագրողներին:
Ֆյոդորովը հայտնել Է, որ մարզիկների վարկանիշում առաջին անգամ առաջատարը դարձել Է բիաթլոնիստ Անտոն Շիպուլինը (6 տոկոս), երկրորդ տեղում գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Է (4 տոկոս), երրորդում՝ մարմնամարզուհի Ելենա Իսինբաեւան (3 տոկոս):
«Տարվա դերասանի վարկանիշում առավել հաճախ նշել են Սերգեյ Բեզռուկովին (5 տոկոս) եւ Կոնստանտին Խաբենսկուն (5 տոկոս), Դմիտրի Նագիեւին (3 տոկոս)»,-տեղեկացրել Է ՀԿՈՒՀԿ-ի ղեկավարը:
Երաժիշտների վարկանիշում ավանդաբար առաջին հորիզոնականներում են Ֆիլիպ Կիրկորովը (6 տոկոս) եւ Ստաս Միխայլովը (5 տոկոս), իսկ երրորդը, ըստ հարցման տվյալների, առաջին անգամ դարձել Է Դմիտրի Խվորոստովսկին (5 տոկոս):
Համառուսաստանյան հարցումը ՀԿՈւՀԿ-ն անցկացրել Է 2015 թվականի դեկտեմբերի 19-20-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը:



