Հայաստանն այս տարվա բյուջեով սոցիալական ծախսերի գծով խնդիր չի ունենա
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեով սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չի ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կլինի շեղում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը:
«Թեև չկան եռամսյակային ամբողջական տնտեսական ցուցանիշները, բայց արդեն հստակ է մի բան: Մենք սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չենք ունենա, իսկ հարկային եկամուտների մասով կունենանք պետական բյուջեով նախանշվածից շեղում: Այսինքն, հարկային եկամուտներն ավելի քիչ կհավաքագրվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սաֆարյանը: Նա ավելացրեց, որ ինքը դրա մասին բազմիցս նշե լ է:
Միաժամանակ, Սաֆարյանը հորդորեց սպասել ևս մեկ շաբաթ՝ վերջնական թվերին տեղեկանալու համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



