Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն
СПОРТՖրանսիական «Նանտ»-ի գլխավոր մարզիչ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հնարավոր է գլխավորի «Մոնպելյե»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Sport-Express-ը:
Տեր-Զաքարյանը «Մոնպելյե»-ի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է: Ակումբի գլխավոր մարզիչ Ռոլան Կուրբիսն արդեն հեռացել է իր պաշտոնից:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մոնպելյե»-ն 22 միավորով կիսում է 15-16-րդ տեղերը, իսկ «Նանտ»-ը, հավաքելով երկու միավոր ավելի, կիսում է 11-13-րդ տեղերը:
Մինչ այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ցանկանում է Տեր-Զաքարյանին նշանակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն այդ պաշտոնում արդեն իսկ նշանակվել է Վարուժան Սուքիասյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



