Իրանի նախագահը ՆԱՏՕ-ի կազմացրում է կանխատեսում
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսատլանտյան դաշինքն անօրինականորեն ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, այդ գործելակերպը խաբուսիկ Է եւ կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ կազմացրման: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն զբաղվում է երկրների աշխարհագրական տարածություներ ներթափանցմամբ՝ զանազան պատրվակներով եւ քողարկմամբ, նրանք սպառնում են անկախ պետություններին,- ասել է Իրանի նախագահը:- Դիմակայություն անկախ ժողովրդավարություններին, դիամակայություն ժողովուրդների ինքնանույնականցմանը, ժողովուրդների մշակույթին, ավանդույթին. այս ամենը մտնում է ՆԱՏՕ-ի օրակարգի մեջ, եւ դա խաբեություն է: Այդ գործելակերպը վերջին հաշվով կհանգեցնի նրանց տրոհման»:
Ռայիսիի խոսքով՝ գերիշխման ռազմավարությունը պարտություն է կրել, եւ ԱՄՆ-ն այժմ գտնվում է ամենաթույլ դիրքերում: «Այնուամենանայնիվ մենք տեսնում ենք, որ Էքսպանսիոնիստական քաղաքականության տենչը չի անհետացել, ընդհակառակը, նրանք (ԱՄՆ-ը) դա ներառում են իրենց օրակարգում, եւ ամենագլխավոր նպատակն անախ պետությունների թուլացումն է հենց ներսից: Դա արվում է տնտեսական պատժամիջոցների սահմանման եւ երկրի ներքին իրադրության ապակայունացման միջոցով»,- նշել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: