Վիճակը գնահատավում է կայուն ծանր․ ԲԿ-ն՝ Արցախից տեղափոխված երեխայի վիճակի մասին
ОБЩЕСТВОԱրցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Երեխայի մոտ առկա է ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, գտնվում է բուժման պրոցեսում։ Վիճակը գնահատավում է կայուն ծանր։
Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ»,- հայտնել է Դերձյանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



