Ես շատ չեմ մտածում ապագայի մասին. Գվարդիոլա
СПОРТ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղից առաջ ասել է, որ դեռ չի մտածում պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Ես չեմ մտածում պայմանագրի մասին: Ես այն անձնավորությունից չեմ, որ շատ մտածեմ ապագայի մասին, երբ պայմանագիր ունեմ: Ես ինձ ապահով և հարմարավետ եմ զգում այստեղ: Հիմա մենք պատրաստվում ենք «Սաութհեմփթոնի» հետ խաղին, մենք մի փոքր կհանգստանանք և կշարունակենք: Թե ինչ կլինի, կտեսնեմ մրցաշրջանի վերջում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Իսպանացի մասնագետի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2022/23 մրցաշրջանի ավարտը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



