Գերմանիայում հայտարարել են, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախի խոսքերը՝ Ղրիմը Ռուսաստանին պատկանելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունում նշել են, որ ոչ մի դեպքում համաձայն չեն Շյոնբախի դիրքորոշման հետ։
«Այս հայտարարություններն իրենց բովանդակությամբ և ձևակերպումներով որևէ կերպ չեն համապատասխանում նախարարության դիրքորոշմանը։ Պարոն Շյոնբախը հնարավորություն կունենա խոսելու Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ, գեներալ Էբերհարդ Ցորնի հետ»,- ասել են գերատեսչությունից։
Ավելի ուշ Կայ-Ախիմ Շյոնբախը Twitter-յան գրառմամբ հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ իր սկանդալային հայտարարություններն անձնական կարծիք են, այլ ոչ թե պետության պաշտոնական դիրքորոշումը։
«Անզգույշ, իրավիճակը սխալ գնահատելով, ես չպետք է այդպես վարվեի: Այստեղ մեկնաբանելու բան չկա, դա ակնհայտ սխալ էր»,- նշել է նա։
Հունվարի 22-ին գերմանացի փոխծովակալ Կայ-Ահիմ Շյոնբախը հնդկական ինստիտուտներից մեկի համաժողովի ժամանակ ասել է, որ Ղրիմը «երբեք չի վերադառնա» Ուկրաինայի կազմ:
«Ղրիմի թերակղզին չկա, այն երբեք չի վերադառնա: Դա փաստ է», - հայտարարել է փոխծովակալը՝ խոսելով Ուկրաինայի իրավիճակի մասին: