Բենզեմայի տունը թալանել են Էլչեի դեմ հանդիպման ժամանակ
СПОРТՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ հանդիպման (2-2) ժամանակ։ Այս մասին հայտնում է 20 Minutes-ի իսպանական հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները տուն են մտել այգու միջով։ Վնասի չափն այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողացել մինչև վերջ ավարտել «Էլչեի» հետ հանդիպումը։ 58-րդ րոպեին նրան փոխարինել է Լուկա Յովիչը։
Մինչ այդ՝ առաջին խաղակեսում, Կարիմը չէր իրացրել 11 մետրանոցը, ինչը նրա հետ առաջին անգամ պատահեց մադրիդյան ակումբում ելույթների ժամանակ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



