Դերբի Քաունթիի 18-ամյա պաշտպանը տեղափոխվել է Չելսի
СПОРТ«Դերբի Քաունթիի» 18-ամյա ձախ պաշտպան Դիլան Ուիլյամսը տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»:
«Ես շատ երջանիկ եմ, որ պայմանագիր եմ կնքել աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի հետ: Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել են «Դերբիի» աշխատակիցներն ու ֆուտբոլիստները: Անհամբերությամբ եմ սպասում «Չելսիի» հետ աշխատանքը սկսելուն»,- գրել է Ուիլյամսը Instagram-ի իր էջում:
Դիլան Ուիլյամսը «Դերբիի» սան է: Ֆուտբոլիստն անցած տարվա ամռանն է տեղափոխվել հիմնական թիմ:
«Չելսին» 24 խաղից հետո 47 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 23 խաղից հետո 57 միավոր է վաստակել: Գործող չեմպիոնը հենց «Մանչեսթեր Սիթին» է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



