Ադրբեջանը շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին հարաբերությունները խզելու սպառնալիքով
МЕЖДУНАРОДНОЕՀելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Կոնգրեսում «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծի ներկայացումը զայրացրել է պաշտոնական Բաքվին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչլով ադրբեջանական Haqqin.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի փոխնախագահ Ռովշան Ռզաևն առաջարկել է մեջլիսում անցկացնել օրինագիծ «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» խորագրով:
Նախագծում իբր նշվելու է Միացյալ Նահանգներում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին: Այն հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ էներգետիկայի, անվտանգության և ռազմական բնագավառներում, ինչպես նաև դադարեցնել ադրբեջանցի զինվորականների խաղաղարար առաքելությունն Աֆղանստանում, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական բեռների տեղափոխումը, ինչպես նաև հեռացնել Միացյալ Նահանգներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից:
ԱՄՆ կոնգրեսական Քրիս Սմիթը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է նորնախագիծ, որը վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքներիխախտումներին:Փաստաթղթում նշվում է, որ Ադրեջանում պարբերաբար խախտվումեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Փաստաթղթումանդրադարձ է կատա րվել ընդդիմադիր լրատվական դաշտի նկատմամբ պետության կիրառած բռնություններին ու գրաքննությանը՝ հիշատակելով «Ազատություն»ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմայիոլվայի դեպքը: Կոնգրեսական Սմիթն ընդգծել է, որ Ադրբեջանն առաջատար է Եվրոպայումև Կենտրոնական Ասիայում ձերբակալվ ած լրագրողների թվով: Նա նշել է, որ թեպետ Ադրբեջանը ԵԱՀԿ անդամ պետություն է և ընդունել է արդար և ազատընտրություններ անցկացնելու հանձնառությունը, սակայն 1992 թվականից մինչև օրս չի անցկացվել թեկուզ մեկ ընտրություն, որը բավարարել է ԵԱՀԿ կողմիցառաջադրվող ստանդատներից նվազագույնին:



