«Օմիկրոնը» վերջինը չէ. ԱՀԿ-ի ղեկավար
ОБЩЕСТВОԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող «օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:
Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաև, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:
Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:
«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,-ասել է նա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



