Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի կոալիցիան կարող է «շատ ցավոտ» լինել Արևմուտքի համար. ՌԴ֊ում Իրանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕԻրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան մտահոգիչ է Արևմուտքի համար։ Հյուսիսային Օսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։
«Իհարկե, և՛ Միացյալ Նահանգները, և՛ ամբողջ Արևմուտքը մտահոգված են միջազգային ասպարեզում այսօր ստեղծվող նոր կոալիցիաներով: Այդ ռազմավարական կոալիցիաներից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև է»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը խոշոր տերություն է, որն ունի մեծ պոտենցիալ հնարավորություններ տնտեսության, պաշտպանության, ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիաների ոլորտում։ Չինաստանը, նրա խոսքով, շուտով կանցնի ԱՄՆ-ին տնտեսական զարգացման առումով։ Իրանը այժմ, ինչպես նշել է Ջալալին, նույնպես զարգացած տնտեսությամբ խոշոր տերություն է, որը մեծ առաջընթաց է գրանցել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։
«Հետևաբար, այս կոալիցիայի ստեղծումը (Ռուսաստան-Իրան-Չինաստան) կարող է «շատ ցավոտ լինել» Արևմուտքի համար»,- ասել է դեսպանը։