Կանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից
МЕЖДУНАРОДНОЕԿանադան ժամանակավորապես հետ է կանչում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից՝ երկրի սահմաններին «ռուսական զինուժի կուտակման» պատճառով, հայտնում է Reuters-ը։
«Ուկրաինայում եւ նրա շրջակայքում ռուսական զորքերի շարունակական կուտակման եւ ապակայունացնող գործողությունների պատճառով մենք որոշել ենք ժամանակավորապես հետ կանչել Կանադայի դեսպանատան աշխատակիցների մինչեւ 18 տարեկան երեխաներին եւ ընտանիքի նրանց ուղեկցող անդամներին»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել էր, որ դիվանագետների ընտանիքների անդամներին հրահանգում է լքել Ուկրաինան՝ նշելով, որ «Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



