Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա. Տիգրան Աբրահամյան
БЛОГՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Տարբեր կայքերի տակ մեկնաբանություններ եմ կարդում՝ զինամթերքով է՞, թե՞ չէ, առել եք, որ Ադրբեջանին նվիրե՞ք, ուղղաթիռն ի՞նչ եք անում, դիրքերի կահավորումը բա ո՞վ պետք է անի, բա մեր մասին ո՞վ է մտածելու (որքան հասկացա զինծառայող է), փող ե՞ք լվում, ինչքա՞ն փող աշխատեցիք։
Մի շտապեք հասարակությանը մեղադրել սպառազինության ձեռքբերումն այդ համատեքստում մեկնաբանելու համար։
Ուղղաթիռների ձեռքբերման անհրաժեշտությունն առաջին հերթին մասնագիտական քննարկման թեմա է, բայց հանրության արձագանքը բխում է իշխանության՝ տարբեր փուլերում հնչեցրած հիմարություններից, վտանգավոր վարքագծից, կոռուպցիոն սկանդալներից, համակարգային տապալումներից և պետությունը պարտության տանող նպատակային քաղաքականությունից։
Չես կարող մի կողմից ատել բանակը, զինծառայողին, դա արտացոլել տեղեկատվական/քարոզչական քաղաքականությունում ու ակնկալել, որ քո ռազմական գնումը հասարակության շրջանում ճիշտ ընկալում կստանա։
Ամեն ինչ տեղը գցելու ժամանակը դեռ կգա։

1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае



