Կորոնավիրուսով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ»-ում կարտածվի կարմիր «QR» կոդով, վարակված լինելու ընթացքում կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն. ԱՆ
ПОЛИТИКАԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
«Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից»,- ասված է հայտարարության մեջ:
1
Движение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам.
2
Партия Альянс обещает вернуть смертную казнь в Армении
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»
5
Нарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей Армении



