Հնարավոր է Փաշինյանի այցը Թուրքիա․ Միրզոյանն ու Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի համաժողովին․ Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ հետագա քայլերը կորոշեն երկու երկրի հատուկ ներկայացուցիչները:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան կողմ է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ երկխոսություն վարելուն: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Ինչպես փոխանցում է Daily Sabah-ը, Չավուշօղլուի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցորդ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին: Թուրք նախարարը հիշեցրել է, որ Անկարան ավելի վաղ հրավեր է ուղարկել նրանց անունով:
Չավուշօղլուն հայտնել է նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարող է այցելել Անթալիա:
«Նախօրեին հայտնի է դարձել նաև Հայաստանի վարչապետի՝ Անթալիա հնարավոր այցի մասին»,- ասել է Չավուշղլուն:
Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը: